Ուրախ ենք տեղեկացնել, որ շուտով Ռիո Մոլում իր դռները կբացի աշխարհահռչակ PUMA բրենդի նոր խանութը։
1948 թվականին Ռուդոլֆ Դասլերի կողմից հիմնադրված PUMA-ն այսօր համարվում է աշխարհի առաջատար սպորտային բրենդներից մեկը։ Միավորելով սպորտը, նորաձևությունն ու նորարարությունը՝ բրենդը տարիներ շարունակ ստեղծում է հագուստ, կոշիկ և աքսեսուարներ, որոնք առանձնանում են բարձր որակով, ժամանակակից դիզայնով և հարմարավետությամբ։
Շուտով Ռիո Մոլի այցելուները հնարավորություն կունենան բացահայտելու PUMA-ի նոր հավաքածուները և ընտրելու իրենց ակտիվ կենսակերպին համապատասխան ոճը։
Հետևե՛ք մեր նորություններին՝ բացման ամսաթվի և հատուկ առաջարկների մասին առաջինը տեղեկանալու համար։