
Օծանելիք և կոսմետիկա
H-Gardens cosmetics-ը հիմնադրվել է 2007թ.: Ընկերությունը արտադրում է միայն բնական կոսմետիկ միջոցներ, որոնք համապատասխանում են Հայաստանի Հանրապետության տեխնիկական պայմաններին (ՀՀՏՊ), ինչպես նաև ունի EAC-ի նշան, որի առկայությունը վկայում է, որ արտադրանքն անցել է Եվրասիական միության տեխնիկական կանոնակարգերով (ГОСТ) սահմանված գնահատման բոլոր գործընթացները և կարող է վաճառվել ԵԱՏՄ տարածքում:
Արտադրության մեջ օգտագործվող հումքը բուսական է և 90%-ը տեղական, վերջինիս թույլ է տալիս վերահսկել որակը՝ աճեցման վայրը, պարարտանյութերը և այլն: