LOUIS FERAUD

Հագուստ

Louis Feraud ֆրանսիական բրենդն արդեն Հայաստանում է 

MATEVOSSIAN GROUP-ը և  միջազգային PARIS GROUP ընկերությունները համատեղ ներկայացնում են ֆրանսիական աշխարհահռչակ  Louis Feraud ապրանքանիշը 

 

Louis Feraud նորաձևության տունը ստեղծվել է  1950 թվականին Ֆրանսիայում՝ Կանն քաղաքում։ Այնուհետև, ընդլայնելով իր գործունեությունը, 1955 թ. -ին բացել է իր հաջորդ սրահը Փարիզում։

Ստեղծելով յուրահատուկ և տարբերվող հավաքածուներ՝ այն աննկատ չէր կարող մնալ ժամանակի էլիտայի կողմից։ Նորաձևության տունն իր մոդելները ստեղծելիս, կարևորում էր պրեմիում որակի գործվածքները, հատուկ ընտրված մանրաթելերը, նրբաճաշակ պրինտները։ Այսպիսով, շատ շուտով այն դարձավ ճաշակ թելադրող նորաձևության տներից մեկը կանանց և տղամարդկանց շրջանում։ 

Օրինակ ֆիլմաշխարհում հայտնի Բրիջիտ Բարդոն, մի շարք ֆիլմերում կրում է Louis Féraud նորաձևության տան մոդելներից։ 

Պահպանելով իր որակն ու հարմարավետությունը՝ այն հասել է մինչև մեր օրեր։ 

Louis Féraud ապրանքանիշը այս պահին ևս ներկայանում է տղամարդկանց և կանաց տեսականիով՝ առաջարկելով լայն ընտրանի smart casual և casual ոճերի սիրահարների համար։

 

Louis Feraud Armenia- Ֆրանսիական նորաձևությունն այլևս հասանելի է

Ավելին
Խանութների ցանկ

Նմանատիպ խանութներ

Lacoste

1 հարկ

Kostan

1 հարկ

FERUCCI

0 հարկ

S.Oliver

1 հարկ