«Տաշիր» գրուպն այսօր հանդիսանում է ռուսական շուկայում արդյունաբերական և շինարարական առաջատար ընկերություններից մեկը։ Ընկերությունն ունի շինարարական նախագծերի ներդրման և կառավարման 20 տարվա փորձ, և հենց այդ փորձի շնորհիվ է գրավել իր ուրույն տեղը շուկայում։ 1999 թվականից սկսած «Տաշիր» գրուպը աստիճանաբար ավելացնում է իր ակիվները ռուսական շուկայում՝ միաժամանակ հաջողությամբ ընդլայնելով իր բիզնեսը ֆինանսական, էներգետիկ, արդյունաբերության և ռեստորանային ոլորտներում։ Վերջերս «Տաշիր» գրուպը իրականացրել է տասնյակ առևտրային և բնակելի տարածքների շինարարական ծրագրեր, որոնցից առավել նշանակալիներից է Ռիո առևտրի և զվարճանքի կենտրոնների ցանցը։