Բանկ
<<ՌԻՈ ՄՈԼԻ>> մասնաճյուղն աշխատում է հատուկ գրաֆիկով` շաբաթը 7 օր, ժամը 10:30-ից մինչև ժամը 21:15-ը, մատուցում է Ամերիաբանկի կողմից առաջարկվող հետեւյալ ծառայությունները. Նոր իրավաբանական անձի հաշիվ բացելու դեպքում՝ Ամերիա Օնլայն/Մոբայլ/Բանկինգ համակարգի տրամադրում՝ մեկ տարվա անվճար սպասարկմամբ Business քարտի տրամադրում՝ մեկ տարվա անվճար սպասարկմամբ Ընկերության երկու ղեկավարին/իրական շահառուին մեկական դեբետային կամ կրեդիտային քարտի տրամադրում/բացառությամբ՝ Platinium կամ Infinite տեսակի քարտերի/՝ մեկ տարվա անվճար սպասարկմամբ Նոր ֆիզիկական անձի հաշիվ բացելու դեպքում՝ մեկ դեբետային կամ կրեդիտային քարտի տրամադրում/բացառությամբ՝ Platinium կամ Infinite տեսակի քարտերի/՝ մեկ տարվա անվճար սպասարկմամբ Ամերիա Օնլայն/Մոբայլ/Բանկինգ եւ Հեռախոսային բանկինգ ծառայությունների անվճար տրամադրում: <<ՌԻՈ ՄՈԼԻ >> մասնաճյուղի տարածքում տեղադրված են կանխիկի մուտքագրման բանկոմատ եւ վճարային տերմինալ: