Տան պարագաներ
TAC-ը միջազգային ճանաչում ունեցող բրենդ է, որը մասնագիտացած է բարձրորակ տնային տեքստիլի արտադրության մեջ՝ ներկայացնելով անկողնային պարագաների, վերմակների, բարձերի, սրբիչների և այլ տեքստիլ արտադրանքի լայն տեսականի։
Նրբագեղ դիզայնը, որակյալ նյութերն ու մանրուքների նկատմամբ ուշադրությունը TAC-ի յուրաքանչյուր հավաքածուն դարձնում են տան հարմարավետության և ոճի կատարյալ համադրություն։
2010 թվականից լինելով բրենդի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում՝ TAC-ն այժմ իր բազմազան տեսականին ներկայացնում է նաև RIO Mall-ում։